Ֆերնանդու Սանտուշը խոսել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Հավաքականից հեռանում եմ երախտագիտության մեծ զգացումով՝ ազգային հավաքականի մարզիչ լինելու և երկիրը ներկայացնելու արտոնության համար։ Դա երազանք էր, որը ես իրականացրի, նպատակ, որին հասա։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խաղացողներին, որոնց հետ աշխատել եմ 2014 թվականից՝ բոլորին, առանց բացառության։ Երբ դու ղեկավարում ես թիմը, պետք է դժվար ընտրություն կատարես, և, իհարկե, միշտ կլինեն դժգոհներ ընդունված որոշումներից։ Բայց ես նրանց միշտ ընդունել եմ ի շահ ազգային հավաքականի։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև իմ գործընկերներին, ֆեդերացիային և բոլորին, ում հետ աշխատել եմ։ Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել պորտուգալացի երկրպագուներին։ Այսուհետ ես լինելու եմ ձեզնից մեկը»,- Սանտուշի խոսքն է մեջբերել Record-ը։