Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի գլխավոր մրցավար Շիմոն Մարցինյակը խոսել է սպասվող հանդիպման մասին։
«Ես հիանալի խաղ եմ ակնկալում։ Արգենտինան և Ֆրանսիան երկու հիանալի թիմեր են, որոնք շատ լավ ֆուտբոլիստներով են համալրված։ Մենք արդեն աշխատել ենք երկու թիմերի մասնակցությամբ խաղերում, նրանք մեզ ճանաչում են։ Սա մեզ համար մեծ արժանիք է, և մենք կփորձենք օգտվել դրանից։ Ամեն ինչ կանենք, որպեսզի խաղից հետո մրցավարների մասին ոչ մի խոսք չասվի»,- Մարցինյակի խոսքն է մեջբերել Przeglad Sportowy-ն։
ԱԱ 2022-ի Ֆրանսիա — Արգենտինա եզրափակիչ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։