«Չելսիի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշը ԱԱ-2022-ի համար ստացած պարգևավճարներն ուղղել է բարեգործության։
Ինչպես հաղորդում է լրագրող Խալեդ Բեյդունը՝ Զիեշը 325 հազար դոլար է տվել Մարոկկոյի կարիքավորներին օգնելու համար։
Ավելի վաղ ևս հաղորդվում էր, որ Զիեշը ազգային հավաքականում հանդես է գալիս հատուկ պայմաններով․խաղացողը ազգային հավաքականում խաղալու համար վաստակած ոչ մի դոլար չի վերցնում։ Նա հասույթը տալիս է իր թիմի աշխատակիցներին և իր հայրենի երկրում աղքատ ընտանիքներին:
Հակիմը ազգային հավաքականի գույները պաշտպանում է 2015 թվականից, մինչդեռ նա ծնվել է Հոլանդիայում։
Հիշեցնենք՝ ԱԱ-2022-ի կիսաեզրափակչում Մարոկկոյի հավաքականը 0-2 հաշվով զիջեց Ֆրանսիային և Խորվաթիայի հետ կպայքարի բրոնզե մեդալների համար։