Օրեր անց կկայանա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Սակայն, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցել թիմի մարզմանը։
Մրցաշարի կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի դեմ խաղում (3-0) Մեսսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ արգենտինացիների առաջատարն ասել էր, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է։
Չի հստակեցվում, թե խնդիրը որքան լուրջ է, բայց ակնկալվում է, որ նա կմասնակցի մրցաշարի վճռական խաղին, որը, նրա խոսքով, պիտի դառնա իր կարիերայի վերջին աշխարհի առաջնությունը։
Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։