Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» մարզիչ Կարլո Անչելոտին գլխավորի ազգային թիմը։ ԱԱ-2022-ից բրազիլացիների դուրս մնալուց հետո Տիտեն լքել է պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է TNT Sports-ը, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պատրաստ է Կառլո Անչելոտիին սպասել մինչև ամառ։ Իր ապագայի վերաբերյալ մասնագետը որոշում կկայացնի 2022/23 մրցաշրջանի ավարտին։
Բրազիլիայի հավաքականն ավարտեց ելույթը աշխարհի առաջնությունում՝ պարտվելով Խորվաթիային։