Lրագրող Պիրս Մորգանը կարծում է, որ լեգենդար հարձակվող Դիեգո Մարադոնան Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն խաղացողն էր։
«Դիեգո Մարադոնան, իմ կարծիքով, ֆուտբոլի պատմության մեծագույն արգենտինացին է։ Մեսսին այստեղ նույնիսկ լավագույնը չէ: Եթե նայեք կարիերայի գոլերին, գոլերին Չեմպիոնների լիգայում, ապա Ռոնալդուն շատ առաջ է: Նա ավելի լավ է օդում, նա ավելի լավ է խաղում երկու ոտքով, իսկ Մեսսիին միշտ փրկում է իր ձախ ոտքը։ Կարող եմ շատ փաստեր հավաքել, որոնք, կարծում եմ, կհանգեցնեն այն եզրակացության, որ ոչ միայն Ռոնալդուն ամենամեծն է պատմության մեջ, այլ նաև, որ Մեսսին մեծագույն արգենտինացիներից միայն երկրորդն է»,- talkSPORT-ի հետ զրույցում ասել է Մորգանը: