Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին Լիոնել Մեսսիին չի համարում աշխարհի լավագույն խաղացողը։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը հույս ունի, որ Կիլիան Մբապպեն Արգենտինայի դեմ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում կապացուցի, որ ինքն է լավագույնը։
«Գրիզմանը Մեսսիին անվանե՞լ է աշխարհի լավագույն խաղացող.․․ Ես այդպիսին եմ համարում Կիլիան Մբապպեին։ Հուսով եմ, որ հաջորդ խաղում նա Գրիզմանին կապացուցի, որ սխալվում է»,- ասել է Չուամենին Մարոկկոյի դեմ խաղից հետո տված հարցազրույցում։
Մեսսին ու Մբապպեն այս պահին Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուներն են՝ 5 գոլով։ Քանի որ Լիոնելը երեք անգամ գրավել է մրցակցի դարպասը 11 մետրանոցից, նա մրցավազքում զիջում է ՊՍԺ-ի իր խաղընկերոջը: