ԱԱ 2022-ի կիսաեզրափակիչում Ֆրանսիան 2։0 հաշվով հաղթեց Մարոկկոյին և դուրս եկավ եզրափակիչ։
Խաղից անմիջապես հետո Ֆրանսիայում երկու թիմերի երկրպագուները դուրս են եկել փողոց և անկարգություններ կազմակերպել։
Արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են Նիցցայում, Փարիզում և Մոնպելյեում, ինչպես նաև Բրյուսելում (Բելգիա) գրանցված անկարգությունների մասին։
RMC Sport-ի փոխանցմամբ՝ Փարիզում արդեն 115 ձերբակալված կա։ Ըստ աղբյուրի՝ Մոնպելյեում 14 ամյա տղա է մահացել Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների երկրպագուների բախման ժամանակ:
























































