Լրագրող Պիրս Մորգանը հույս ունի, որ 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Ֆրանսիան կհաղթի Արգենտինային:
«Ես կարծում եմ, որ Ֆրանսիան, այնուամենայնիվ, կհաղթի աշխարհի առաջնությունը և կկոտրի Մեսսիի սիրտը»: — talkSPORT-ի հետ զրույցում ասել է հեռուստահաղորդավարը Ֆրանսիա — Մարոկկո խաղից առաջ։
Ֆրանսիան կիսաեզրափակիչում 2:0 հաշվով հաղթեց Մարոկկոյին, իսկ կիրակի օրը եզրափակիչում կհանդիպի Արգենտինայի հետ:























































