«Բավարիան» վնասվածք ստացած դարպասապահ Մանուել Նոյերին փոխարինելու ևս մեկ թեկնածու է գտել։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ակումբը հետաքրքրված է «Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուի ծառայություններով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունում ոչ բոլորն են Նոյերին օպտիմալ փոխարինող համարում խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչին։ «Բավարիայի» հիմնական դարպասապահը կոտրել է ոտքը և հնարավոր է այս մրցաշրջանում չվերադառնա խաղադաշտ։
Աշխարհի 2022 թվականի առաջնությունում Բունուն Մարոկկոյի հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում, որոնցում բաց է թողել երեք գնդակ։