Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն բարձր է գնահատել Կիլիան Մբապեի խաղը.
«Նա օրինակելի խաղացող է, որին երիտասարդները հետևում են խաղադաշտում և դրանից դուրս:
Դուք արդեն կարող եք տեսնել Մեսսիի, Նեյմարի և Կրիշտիանուի ժամանակաշրջանից հետո տեղի ունեցող սերնդափոխությունը։ Մբապեն և Հոլանդն են ապագայում տոն տալու ֆուտբոլում:
Որպես խաղացող Մբապեն հիանալի օրինակ է: Արագ, գոլահար, գերազանց, կարգապահ: 24 տարեկանում նա դարձավ լիարժեք խաղացող։ Նա Ֆրանսիայի հավաքականի ներկան ու ապագան է»,- մեջբերում է Տրեզեգեին As-ը։