«Տոտենհեմի» նախկին մարզիչ Հարի Ռեդնապը խոսել խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։
«Լուկան ֆուտբոլային հանճար է և հիանալ մարդ: Նրա հետ ոչ մի րոպե խնդիր չի եղել։ Նա ամեն օր քրտնաջան մարզվում էր։ Նա մեծագույն խաղացող և հիանալի մարդ է:
Երբ ես եկա «Տոտենհեմ», նա խաղում էր ձախ կողմում։ Ես նրան սկսեցի օգտագործել կիսապաշտպանության կենտրոնում, իսկ հետո մարդիկ ինձ ասում էին․ «Նա չի կարող խաղալ այնտեղ, նա բավականաչափ ուժեղ չէ, նա նույնիսկ 10 րոպե չի դիմանա»: Բայց տեսնում ենք, թե ինչ խաղացող է Լուկան: Իմ կարծիքով, նա ԱԱ-2022 լավագույն ֆուտբոլիստն է, կրկին»,- Հարի Ռեդնապի խոսքն է մեջբերել TalSport-ը։























































