Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալը։
Նա հրապարակել է Մարոկկոյի դեմ խաղից հետո (1-0) արտասվող եղբոր լուսանկարը և գրել․
«Ահա թե ինչն է կոտրում սիրտս։ Վերջնահաշվարկում ամենակարևորը մտերիմ մարդիկ են։ Ես հպարտանում եմ նրանով ու նրա գրած պատմությամբ։ Պատմություն՝ լի պայքարով և փառքով։
Մինչև մահ քեզ հետ եմ, եղբա՛յր»։























































