ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում մրցում են Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականները։
Առաջին կեսում խաղի տեմպն այնքան էլ բարձր չէր, սակայն 42-րդ րոպեին մարոկկացիների ֆուտբոլիստ Աթիաթ-Ալլահը ձախ եզրում ստացավ գնդակն ու այն երկար փոխանցումով ուղարկեց դարպասի մոտ գտնվող Էն-Նեիրիին, որն էլ գլխի հարվածով գրավեց Կոշտայի դարպասը։
Առաջին կեսին ավելացված րոպեներին թիմերն ակտիվացել էին և հարվածներ էին ստեղծում միմյանց դարպասին, բայց արդեն ապարդյուն։