Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Պելեն իր հավաքականի՝ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Խորվաթիային պարտվելուց հետո դիմել է Նեյմարին։
«Շնորհավորում եմ քեզ, որ ազգային թիմում գոլերի քանակով հավասարվեցիր ինձ։ Սակայն դու, ինչպես և ես, գիտես, որ ավելի լավ բան չկա, քան մեր երկիրը միջազգային հարթակում ներկայացնելն է։
Քո ժառանգությունը վերջանալուց հեռու է։ Շարունակիր մեզ բոլորիս ոգեշնչել քո խաղով։ Ես կշարունակեմ ծափահարել քեզ քո խփած յուրաքանչյուր գոլի համար, ինչպես արել եմ քո յուրաքանչյուր խաղի»,- գրել է Պելեն սոցցանցերի իր էջերում։