Վութ Վեգհորստը մանրամասն նկարագրել է Լիոնել Մեսսիի հետ կոնֆլիկտը։ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Արգենտինան հաղթեց Նիդերլանդներին (2:2, 11 մետրանոցներով՝ 4:3): Հոլանդացի հարձակվող Վեգհորստը, ով փոխարինման դուրս եկավ 78-րդ րոպեին, երկու գոլ խփեց, այդ թվում մեկը՝ ավելացված 11-րդ րոպեին, և խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ։
Խաղից հետո Մեսսին, երբ հետխաղյա հարցազրույց էր տալիս, Վութին ասել է. «Ի՞նչ ես նայում, ապուշ։ Դե, հեռացիր այստեղից, հիմար»,- ասել է Մեսսին TyC Sport-ի եթերում: Հենց այս խաղացողի հետ է Մեսսին բախվել հանդիպման ժամանակ։
«Խաղից հետո ցանկանում էի սեղմել Մեսսիի ձեռքը, քանի որ մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան որպես ֆուտբոլիստի։ Բայց նա մի կողմ քաշեց ձեռքը ու չցանկացավ խոսել ինձ հետ։
Իմ իսպաներենը այնքան էլ լավ չէ, բայց նա տհաճ խոսքեր ասաց ինձ, և դա ինձ հիասթափեցնում է։ Ես շատ հիասթափված եմ»,- ասել է 30-ամյա հարձակվողը։
Նշվում է նաև, որ միքս-գոտում Վեգհորստի հետ կոնֆլիկտային իրավիճակի մեջ են եղել նաև արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, հարձակվող Լաուտարո Մարտինեսը և թիմի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն։