Պիրս Մորգանը քննադատել է Լիոնել Մեսսիին.
Հեռուստահաղորդավարը, որը վերջերս սկանդալային հարցազրույց էր վերցրել Կրիշտիանու Ռոնալդուից, ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչի Նիդերլանդնե — Արգենտինա խաղից հետո խոսել է Մեսսիի մասին։
«Այսպիսով, երեկ Մեսսին վիրավորեց մրցավարին (Անտոնիո Մատեո Լաոս), վիրավորեց հոլանդացի մարզիչին (Լուիս վան Գալին և/կամ Էդգար Դավիդսին) և հակառակորդներից մեկին (Վուտ Վեգորստին):
Ինձ թվում է, որ եթե Ռոնալդուն դա աներ, լրատվամիջոցները շատ ավելի մեծ ուշադրություն կդարձնեին»,- գրել է Մորգանը Twitter-ի իր էջում։