Անգլիայի հավաքականի հարձակվող և ավագ Հարի Քեյնը կիսվել է Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Ֆրանսիայի դեմ խաղի սպասելիքներով։
«2018 թվականին մենք հասանք կիսաեզրափակիչ, և բոլորը յոթերորդ երկնքում էին: Հետո դուրս եկանք Եվրոյի եզրափակիչ և պարտվեցինք։
Մենք ավելի հավատով ենք մոտենալու այս խաղին, քան 2018թվականին։ Մենք այստեղ չենք եկել քառորդ եզրափակիչում պարտվելու համար։ Սա աշխարհի առաջնության եզրափակիչ չէ, սա ևս մեկ քայլ է դեպի Աշխարհի գավաթը»,- Քեյնի խոսքն է մեջբերել TheSun-ը:
Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին: