Ֆրանսիացի լրագրող Ռոմեն Մոլինան Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիային և Գանայի ֆուտբոլային ասոցիացիային մեղադրել է կոռուպցիայի մեջ։
YouTube-ի իր ալիքի տեսանյութում Մոլինան պնդում է, որ երկու երկրների ֆուտբոլային կազմակերպությունները որոշ խաղացողներից կաշառք են վերցրել՝ նրանց ԱԱ 2022-ի հավաքականների կազմում ընդգրկելու համար։ Լրագրողը նաև նշել է, որ որոշ խաղացողներ վճարել են իրենց երկրի ազգային հավաքականի հայտացուցակում ներառվելու համար, իսկ մյուսները կաշառք են տվել աշխարհի առաջնության խաղերում խաղադաշտ դուրս համար։
Հիշեցնենք, որ Գանայի հավաքականը H խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը և չկարողացավ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել։ Կամերունի հավաքականը G խմբում զբաղեցրեց երրորդ տեղը և նույնպես դուրս մնաց մրցաշարից։