Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն աջակցել է թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտեին: Մասնագետը լքել է պաշտոնը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։
Աշխարհի առաջնությունում թիմի անհաջողությունից հետո Նեյմարի նախկին գործակալը՝ Վագներ Ռիբեյրոն քննադատել է մասնագետին։
«Տիտեն երբեք ֆուտբոլի մարզիչ չի եղել։ Նա տարիներ շարունակ ցնծում էր՝ ձախողելով աշխարհի երկու առաջնություններում»,- ասվում է գործակալի սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։
«Անիմաստ մի խոսիր, Վագներ», — մեկնաբանություններում Նեյմարը պաշտպանել է մարզչին:
Բրազիլիան քառորդ եզրափակիչում պարտվեց Խորվաթիային և դուրս մնաց մրցաշարից։