Լրագրող Պիրս Մորգանը կարծում է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պետք է կարմիր քարտ ստանար 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Հոլանդիայի դեմ խաղում (2-2 հիմնական և լրացուցիչ ժամանակներում, 4-3՝ 11-մետրանոցներով):
Երկրորդ խաղակեսում Մեսսին ձեռքով խաղաց, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մատեու Լաոսը չպատժեց արգենտինացուն։ 90+10-րդ րոպեին հարձակվողը զգուշացում է ստացել մրցավարի հետ վիճաբանության համար։
«Մեսսին պետք է հեռացվեր խաղադաշտից։ Մրցավարը նրան պետք է երկրորդ դեղին քարտը ցույց տար»,-գրել է Մորգանը Twitter-ի իր էջում։