Նիդերլանդների հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ փոքրիկ վիճաբանության մասին։
Հիշեցնենք, որ «Աստոն Վիլլայի» դարպասապահը երեկ օգնեց իր թիմին հաղթել Նիդերլանդների հավաքականին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
«Ես մի քիչ խոսում եմ իսպաներեն։ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խաղից հետո ինձ ասաց, որ խաղից առաջ ես շատ էի խոսում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վան Գալը։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հետ խաղից հետո վան Գալը հայտարարեց, որ հեռանում է Նիդերլանդների հավաքականից։