Արգենտինայի հավաքականի պաշտպան Նիկոլաս Օտամենդին բացատրել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած հաղթանակից հետո իր և թիմակիցների պահվածքի պատճառը։
Արգենտինայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ ցուցադրաբար տոնել են իրենց թիմի հաղթանակը՝ ծաղրական ժեստեր ցուցադրելով հոլանդացիներին։
«Ես տոնեցի հենց նրանց աչքի առաջ, քանի որ Նիդերլանդների հավաքականից մեկ խաղացող կար (հավանաբար Դենզել Դումֆրիսը, որը դեղին քարտ ստացավ 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ,-խմբ․), որը մեր յուրաքանչյուր հարվածից առաջ մոտոնում և ինչ-որ բան էր ասում մեր խաղացողին։
Նկարը կոնտեքստից դուրս է բերվել, մենք այդ ամենին ի պատասխան, տոնել ենք այսպես»,- ասել է Օտամենդին։