ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում 4։3 հաշվով հաղթեց Նիդերլանդների ընտրանուն։
Արգենտինան 73-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2։0 հաշվով։ Հանդիպման վերջնամասում հոլանդացիների կազմում Վուտ Վեգհորստը դարձավ դուբլի հեղինակ և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չգրանցվեցին։
Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում հաղթական դարձավ Լաուտարո Մարտինեսի հարվածը, որից հետո արգենտինացիների ֆուտբոլիստները բուռն կերպով սկսեցին տոնել իրենց հաջողությունը՝ հենց մրցակցի ֆուտբոլիստների աչքի առաջ։
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի ընտրանու հետ։