Լիոնել Մեսսին քննադատել է Նիդերլանդների հավաքականի մարզիչ Լուի վան Գալին։
ԱԱ 2022-ի 1/4 եզրափակիչում Արգենտինան հաղթեց հետխաղային 11 մետրանոցներով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
«Շատ մանրամասներ կան, որոնք դուք հասկանում եք խաղադաշտում:
Ես ասում եմ ձեզ, որ վան Գալը շփոթեցնում է, թե լավ ֆուտբոլի կողմնակից է, իսկ հետո սկսում է գնդակն ուղարկել ամենաբարձրահասակ խաղացողների վրա»,- ասել է Արգենտինայի հավաքականի ավագը հետխաղային հարցազրույցի ժամանակ։