Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներին։
Պորտուգալացի հարձակվողը խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հետ սպասվող խաղի մասին, որը կկայանա այսօր։
«Պորտուգալիան արդեն հաղթել է մեկ Մունդիալ՝ երկրպագուների առաջնությունը: Այստեղ՝ Կատարում, մեր հայրենիքից հեռու, մենք զգում ենք շատ պորտուգալացիների (և ոչ միայն նրանց) աջակցությունն ու սերը, և դա զարմանալի է։
Շարունակեք աջակցել մեզ լավ և վատ պահերին, և մենք ամեն ինչ կանենք ձեզ հաղթանակներով փոխհատուցելու համար: Առաջ, Պորտուգալիա» – գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։