Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչի Նիդերլանդների հետ խաղից հետո կոպտել է մրցակցի ֆուտբոլիստ Վուտ Վեգհորստին։
«Ի՞նչ ես նայում, ապուշ։ Ի՞նչ ես նայում, ապուշ։ Դե, հեռացիր այստեղից, հիմար»,- ասել է Մեսսին TyC Sport-ի եթերում: Հենց այս խաղացողի հետ է Մեսսին բախվել հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ Նիդերլանդներ – Արգենտինա խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 2։2 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում արգենտինացիները հաղթել էին 4։3 հաշվով։