Էմիլիանո Մարտինեսն արձագանքել է Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խոսքերին։
Արգենտինայի հավաքականի դարպասապահը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում հոլանդացիների նկատմամբ տարած հաղթանակի մասին (2:2, 4:3՝ 11 մետրանոցներով):
«Ես լսել եմ, որ վան Գալն ասում էր. «Մենք առավելություն ունենք: Եթե գործը հասնի 11 մետրանոց հարվածաշարին, մենք կհաղթենք»:
Կարծում եմ, որ նա պետք է լռի»,- ասել է Մարտինեսը, որը 11 մետրանոց հարվածաշարում հետ է մղել Վիրջիլ վան Դեյկի ու Սթիվեն Բերգուիսի հարվածները։