Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Նիդերլանդներ-Արգենտինա խաղում սահմանվել է դեղին քարտերի քանակով ռեկորդ է գրանցվել, հայտնում է Opta Sports-ը։
Հանդիպման մրցավար Անտոնիո Մատեո Լաոսը խաղի ընթացքում 15 դեղին քարտ է ցույց տվել, որոնցից 7-ը ստացել են հոլանդացիները, իսկ 8-ը՝ արգենտինացիները։
Նախորդ ռեկորդը պատկանում էր 2002 թվականի Աշխարհի առաջնության Կամերունի և Գերմանիայի հավաքականների հանդիպմանը, որտեղ գրանցվել է 12 դեղին և 2 կարմիր քարտ։