Բլոգեր Վիտալի Զդորովեցկին խաղադաշտ է դուրս եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Արգենտինա-Հոլանդիա խաղում։
Մուրմանսկում ծնված 30-ամյա տղամարդը նախկինում մի քանի անգամ բերման է ենթարկվել նման դեպքերի համար։ Նա խաղադաշտ է դուրս եկել 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Գերմանիա-Արգենտինա հանդիպման ժամանակ (1:0), ինչպես նաև կալանավորվել էր Գիզայի բուրգերը բարձրանալու համար։ 2019 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի խաղում խաղադաշտ է վազել կիսամերկ երկրպագու, որի լողազգեստի վրա եղել Վիտալի անունը։