Խորվաթիայի հավաքականը դարձավ ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը։
1/4 եզրափակչի փուլում խորվաթները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին Բրազիլիայի հավաքականին (4:2):
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել խորվաթ դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով խաղի ընթացքում կատարել է 11 սեյվ, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում որսացել է բրազիլացիների առաջին հարվածը։
Սա Լիվակովիչի համար երկրորդ փլեյ-օֆֆի հանդիպումն է Աշխարհի առաջնությունում և երկրորդ խաղում անընդմեջ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը սատացել է հենց նա։