Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին խոսել է արաբ մարզիչների հետ կապված թեմայի շուրջ։ Ռեգրագին դժգոհ է այն փաստից, որ իրենց գրեթե չեն հրավիրում եվրոպական ակումբներ։
«Ինչո՞ւ Եվրոպայում չկան արաբ մարզիչներ: Ես վաղուց էի ցանկանում այս հարցը տալ եվրոպական ակումբների ներկայացուցիչներին։ Թերևս ամեն ինչ կապված է մտածելակերպի, մշակույթի հետ:
«Մանչեսթեր Սիթին» կամ «Բարսելոնան» երբեք արաբ մարզիչ չեն վարձի։ Նրանք նույնիսկ չեն դիտարկում այդ տարբերակը, կարծելով, որ մենք անարժան ենք, որ մենք անգրագետ ենք կամ պարզապես ի վիճակի չենք աշխատելու այդ մակարդակում:
Այնուամենայնիվ, կան պահեր, շրջադարձային պահեր, որոնք ստիպում են հասարակությանը այլ կերպ մտածել։ Աֆրիկյան և արաբական մշակույթների ներկայացուցիչները պետք է ցույց տան, որ մենք պատրաստ ենք նման մարտահրավերների։
Ես ուզում եմ փոխել այդ ամենը, փոխել տեսլականը, փոխել մտածելակերպը: Շատ աֆրիկացի մասնագետներ կարող են հաջողությամբ աշխատել Եվրոպայում, մեծ թիմերում»,- մեջբերում է Ռեգրագիին ESPN-ը։