Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գուտին ցանկանում է դառնալ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
«Ցանկանում եմ գլխավորել Իսպանիայի հավաքականը։ Իմ երկրի ազգային հավաքականը գլխավորելը հրաշալի կլինի։ Արդյոք պատրա՞ստ եմ։ Իհարկե։ Անկասկած։ Ես հավատում եմ իմ ուժերին և շարունակում եմ խոսել, ձգտել այս գործին»,- Գուտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
Հիշեցնենք, որ ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Իսպանիան հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում պարտվեց Մարոկկոյին, ինչից հետո պաշտոնանկ արվեց Լուիս Էնրիկեն։ Վերջինիս փոխարինել է Լուիս դե լա Ֆուենտեն։