Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը նշել է, որ լավ ծանոթ է ԱԱ-2022-ի ապագա մրցակցին՝ Մարոկկոյի ազգային հավաքականին։
«Ես ճանաչում եմ շատ մարոկկացի խաղացողների, հիմնականում այն պատճառով, որ նրանցից ոմանք խաղում են Հունաստանում, այն ակումբներում, որոնց ես հետևում եմ: Հիշում եմ նաև 2018 թվականի հանդիպումը»,- մեջբերում է Սանտուշին Globo Esporte-ը։
Հետաքրքիրն այն է, որ Մարոկկոյի հավաքականի խաղացողներից ոչ մեկը չի խաղում Հունաստանի առաջնությունում, իսկ ներկայիս կազմից միայն երեքն էին Մարոկկոյի հավաքականում 2018 թվականին:
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի Պորտուգալիա-Մարոկկո հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին։