Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշը խոսել է բրազիլացի Կակայի հետ համեմատության մասին։
-Ի՞նչ կասեք այն մասին, որ Ձեզ համեմատում են Կակայի հետ։
-Կարծում եմ՝ դա չափազանցված է: Նա ունի «Ոսկե գնդակ», նա նվաճել է ամեն ինչ։ Ես միայն կարիերայիս սկզբում եմ, բայց նման հաճոյախոսություններ հաճելի է լսել։
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք Աշրաֆ Հակիմիի հետ դիմակայությունից։
– Հակիմին խաղում է աշխարհի լավագույն ակումբներից մեկում։
Նա հիանալի ֆուտբոլիստ է: Հետաքրքիր դիմակայություն է լինելու. Հույս ունեմ, որ կհաղթեմ,- ասել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչի Մարոկկոյի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։