«Ինտերի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլո Բարելլան անարդար է համարում, որ Եվրոպայի առաջնության և Ամերիկայի գավաթի հաղթողները իրավունք չեն ստանում մասնակցել աշխարհի առաջնությանն առանց որակավորման փուլի։
«Ես դեռ ոչ մի հանդիպում չեմ դիտել Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից, քանի որ դեռ չեմ հասկանում, թե ինչ եմ զգում:
Ես դեռ չեմ հաղթահարել այդ մեծ հիասթափությունը (Իտալիայի՝ 2022 թվականի աշխարհի առաջնությանը չմասնակցելը): Ասում են՝ խաղադաշտում գրանցված արդյունքն արտացոլում է իրականությունը, բայց կարծում եմ, որ այս անգամ արդյունքն անարդարացի էր։ Հիմա դա պատահեց մեզ հետ, հաջորդ անգամ կարող է պատահել մեկ ուրիշի թիմի հետ: Կարծում եմ, որ Եվրոպայի առաջնության և Ամերիկայի գավաթի հաղթողները պետք է իրավունք ստանան խաղալ աշխարհի առաջնությունում»,- Բարելլայի խոսքն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը։