Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը պատմել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին՝ ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղից առաջ.
«Նա ինձ երբեք չի ասել, թե մտադիր է հեռանալ թիմից: Պետք է տեսնել, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը: Նա գոլերը տոնեց թիմակիցների հետ, շնորհակալություն հայտնեց երկրպագունեին:
Շվեյցարիայի դեմ խաղից առաջ ես զրույց ունեցա Ռոնալդուի հետ: Նրան ասացի, որ ինքը 1/8 եզրափակչի խաղի մեկնարկային կազմում չի լինի: Իհարկե, նա գոհ չէր այդ խոսակցությունից, բայց նորմալ զրույց ունեցանք, որտեղ յուրաքանչյուրս հայտնեց իր տեսակետը:
Երբ ֆուտբոլիստը հանդիսանում է Պորտուգալիայի հավաքականի ավագն ու սկսում է պահեստայինների նստարանից, ապա նորմալ է, որ նա գոհ չի լինի: Նա հարցրեց ինձ՝ արդյոք դա լա՞վ գաղափար է: Ես վստահեցնում եմ, որ նա երբեք չի կորցրել կենտրոնացումը:
Ժամանակն է եկել այս ամեն ավարտելու և կանգ առնելու համար: Նա թիմակիցների հետ տոնեց գոլերը, բայց այնպես ստացվեց, որ խաղից հետո միայնակ գնաց: Եկեք Ռոնալդուին հանգիստ թողնենք»,- Սանտուշի խոսքերն է փոխանցում Marca-ն: