Ալեքսիս Մակ Ալիսթերը բացատրել է, թե ինչու շատ չի խոսում Լիոնել Մեսսիի հետ:
Ֆուտբոլիստները ներկայացնում են Արգենտինայի հավաքականը ԱԱ-2022-ում։
«Մեսսիի հետ խաղալը երազանք է: Առաջին անգամ, երբ դա տեղի ունեցավ, զարմանալի էր: Անկեղծ ասած, ես նրա հետ շատ չեմ խոսում խաղադաշտից դուրս, քանի որ շատ ամաչկոտ եմ և չեմ ցանկանում խանգարել նրան:
Նա լավ տղա է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունի։ Հիանալի է, որ նա մեզ հետ է, հիանալի է, որ նա արգենտինացի է։ Հուսով եմ, որ սա նրա վերջին Մունդիալը չէ»,- ասել է Արգենտինայի հավաքականի և «Բրայթոնի» կիսապաշտպանը Sky Sports-ի հետ զրույցում։