Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին կիսվել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։
«Կլիչկոյի նկատմամբ տարած հաղթանակն ինձ համար Էվերեստն էր.․․ Ես աութսայդեր էի։ Մարդիկ կարծում էին, որ ինձ կտոր-կտոր են անելու։ Նա շուրջ 11 տարի բացարձակ չեմպիոն էր։ Ինչ-որ պահի ես մտածեցի, որ նա անպարտելի է, բայց ես հաղթեցի:
Այս խաղն այն մասին չէ, թե որքան լավն է ինչ-որ մեկը: Շատ բան կապված է բնական պրոցեսների հետ, ինչպիսին է տարիքը: 38 տարեկանում դու անկում ես ապրում՝ ուզես, թե չուզես: Եթե նայեք Կրիշտիանու Ռոնալդուին, նա 37 տարեկան է, ունի լավագույն բժիշկները, լավագույն ֆիզիոթերապևտները։ Բայց հիմա էլ նրա խաղն անկում է ապրում։
Տարիքային գործոնը ոչ մեկին չի սպասի, անկախ նրանից, թե ինչպես ես ապրում։ Անկախ ամեն ինչից, տարիքն ի վերջո իրենն ասում է»,- TalkSPORT-ին ասել է Ֆյուրին: