Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը հայտարարել է, որ խորվաթական թիմը պատրաստ է Բրազիլիայի հետ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի խաղին.
«Մենք շանսեր ունենք Բրազիլիայի դեմ: Մեր մակարդակը թույլ կտա հաղթել այսպիսի մեծ թիմերի: Մենք սա ապացուցել ենք Ազգերի լիգայում Ֆրանսիայի՝ աշխարհի գործող չեմպիոնների դեմ: Տանը մենք նրանց հետ 1-1 խաղացինք, իսկ արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթանակ տարանք:
Այդ իսկ պատճառով մենք չենք վախենում Բրազիլիայից: Կարևոր է, որ մենք խաղի առաջին կես ժամում մենք նրանց շատ բան թույլ չտանք:
Մոդրի՞չը. Լուկա բարձրակարգ ֆուտբոլի է ցուցադրում: Նա մեր առաջատարն է, իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը: Չնայած իր տարիքին՝ նա առաջվա պես ուժեղ է, արագ և հրաշալի է վարվում գնդակի հետ».- Օլիչի խոսքերն է փոխանցում Bild-ը: