Արգենտինայյի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի սպասելիքներից։
«Մեծ ոգևորությամբ ենք եկել։ Մենք գերազանղ թիմ ունենք, և միշտ ձգտում ենք լավագույնին։ Գիտենք, որ մրցակիցը գերազանց խաղացողներ և լավ տակտիկա ունի։ Բայց ամենակարևորը մեր խաղի մասին մտածելն ու հասկանալն է՝ ինչ մենք կարող ենք անել։ Երկու թիմերի միջև պատմություն կա, շատ լուրջ մրցակից է։
Շատ ուրախ եմ աշխարհի առաջնությունը վայելելու հնարավորությամբ։ Ես այն խաղացողն եմ, որը ձգտում է հնարավոր ամեն բան անել իր թիմի համար․ տարածություն գտնել, ուղղակի խաղալ։ Ինձ շատ լավ եմ զգում, թիմակիցներս ամեն ինչում օգնում են։ Սովորաբար խաղերից առաջ նյարդայնանում եմ, բայց այս աշխարհի առաջնության ընթացքում նման բան չի եղել։ Վայելում եմ այն։ Լեոն ամեն օր ինչ-որ բանով զարմացնում է։ Նա երջանիկ տեսք ունի․ դա մեզ համար շատ կարևոր է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։