Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, թե որ հավաքականին է համարում ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտը։
«Բրազիլիան ամենակատարյալ թիմն է։ Նրանք ունեն որակ, թարմություն և փորձ․ այս ամենը կարևոր է Աշխարհի առաջնությունում:
Ինձ շատ հետաքրքիր է դիտել Անգլիայի և Ֆրանսիայի դիմակայությունը։ Հատուկ մտածելակերպը բրիտանացիների հատկանիշն է, ուստի նրանց դեպքում Աշխարհի առաջնությունում անակնկալներ չեղան»,- Անչելոտիին մեջբերում է Il Corriere Dello Sport-ը:
Դեկտեմբերի 9-ին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիան կհանդիպի Խորվաթիայի հետ: Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։