Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ Իսպանիայի հավաքականի վաղաժամ դուրս մնալը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից, որտեղ նրանք 11-մետրանոց հարվածաշարում պարտվեցին Մարոկկոյին, նշանավորում է տիկի-տակայի դարաշրջանի ավարտը։
«Այս մրցաշարում մենք տեսանք տիկի-տակայի դարաշրջանի ավարտը: Իսպանիան հրաժեշտ է տալիս «կեղծ իննին»։
Նման խաղը կարող է աշխատել որոշակի դեպքերում և որոշակի համատեքստում, բայց չի կարող դառնալ համակարգային: Կենտրոնական հարձակվողի դերը հիմնարար է։
Գնդակին տիրելը, եթե այն չի ուղեկցվում արագությամբ, անարդյունավետ է։ Գվարդիոլայի ֆուտբոլը փոխվել է վերջին 10 տարում։ Հարկ է նաև հիշել, որ «Բարսան» ուներ Մեսսիի կամ Ինյեստայի նման աստղեր, որպեսզի խաղային նման համակարգում»,- մեջբերում է Կապելոյին AS-ը։