Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է պատմության լավագույն արգենտինացի ֆուտբոլիստին։ Իտալացին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Դիեգո Մարադոնայի միջև։
«Ի՞նչ հարց է սա․․. Ես խաղացել եմ Մարադոնայի դեմ։ Ամբողջ հարգանքով՝ ես կընտրեմ հենց նրան»,- Անչելոտիին մեջբերում է Diario AS-ը։
Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում Մարադոնան կարողացել է 1986 թվականին նվաճել Աշխարհի գավաթը։
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա Լիոնելն Արգենտինայի հետ մինչ այժմ առավելագույնը հասել է մինչև եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվել են Գերմանիային։
Վաղը Մեսսին հնարավորություն կունենա դուրս գալ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Դա անելու համար Արգենտինան պետք է հաղթի Նիդեռլանդների հավաքականին: