Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայերը հայտարարել է, որ ազգային թիմում տրամադրված են աշխարհի առաջնությունում հաղթանակին.
«Ինչո՞վ է տարբերվում մեր կազմն ԱԱ-2018-ից: Կարծում եմ՝ միակ տարբերությունն այն է, որ մենք իսկապես հավատում ենք, որ կարող ենք հաղթել աշխարհի առաջնությունում:
Ես 2018 թվականին մասնակցել եմ ԱԱ-ին, մենք հասել ենք մինչև կիսաեզրափակիչ, և ես կարծում եմ, որ շատ տղաներ երջանիկ էին այդ առիթով: Մենք երջանիկ էինք, որ մասնակցեցինք ԱԱ-ի կիսաեզրափակիչ: Հասկանում եք՝ ինչ էլ որ պատահեր կիսաեզրափակչում, մենք տուն կվերադառնայինք որպես հերոսներ, և բոլորը մեզ շնորհակալություն կհայտնեին դրա համար:
Կարծում եմ՝ հիմա մենք վստահ ենք, որ պետք է հաղթենք այս մրցաշարում: Սա լավ փոփոխություն է մտածելակերպում: Իհարկե, մենք գիտենք, թե դա որքան դժվար կլինի: Դեռ 5 կամ 6 թիմ կա՝ նույնպիսի հավատով: Բայց 2018 թվականին մենք, հավանաբար, այդպիսի թիմերից չէինք: Հիմա մենք հավատում ենք մեր հաղթանակին»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Անգլիայի հավաքականը հասել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 10-ին կխաղա Ֆրանսիայի հետ: