Այսօր կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Յուտա Ջազ» — «Գոլդեն Սթեյթ» հանդիպումը։
Ջազը սեփական հարկի տակ 124:123 (30:35, 36:34, 34:22, 24:32) հաղթեց հյուրերին:
Նշենք, որ «Յուտան» կարողացել է հաղթանակը կորզել հանդիպման ավարտից 6 վայրկյան առաջ։
Բրուքլինը սեփական հարկի տակ հաղթեց Շարլոտին: Հանդիպումն ավարտվել է Նեթսի հաղթանակով՝ 122:118 (38:28, 35:27, 23:32, 26:31) հաշվով։
Բրուքլինցի Կայրի Իրվինգը 33 միավորով լավագույնն էր այս խաղում: Նրա թիմակից Կևին Դյուրանտն ունի 29 միավոր։
Միլուոկի Բաքսի և Սակրամենտո Քինգսի միջև հանդիպումն ավարտվել է Բաքսի տնային հաղթանակով՝ 126:113 (34:29, 34:32, 29:33, 29:19) հաշվով։
Բաքսի հարձակվող Յանիս Անտետոկունմպոն 35 միավորով լավագույնն էր այս խաղում։
Խաղային օրվա մյուս հանդիպումներում Մեմֆիսը սեփական հարկի տակ հաղթեց Օկլահոմային (123:102), Ինդիանան պարտվեց Մինեսոտայի հետ խաղում (115:121), Նյու Օռլեանն ավելի ուժեղ գտնվեց Դետրոյթից (104:98), իսկ Վաշինգտոնը հյուրընկալվելիս պարտվեց Չիկագոյին (111:115):