Սոցցանցերում տեսանյութ է տարածվել Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի մամուլի ասուլիսից։
Ֆուտբոլիստը շփվում էր լրագրողների հետ, սակայն ինչ-որ պահի ծիծաղել է, քանի որ սեղանի վրա կատու է ցատկել։ Քիչ անց Բրազիլիայի հավաքականի մամուլի պատասխանատուն հեռացրել է սեղանից անկոչ հյուրին։