Էդեն Ազարը հայտարարել է Բելգիայի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
«Այսօր մի էջ է շրջվում…
Շնորհակալություն ձեր սիրո համար: Շնորհակալություն ձեր անզուգական աջակցության համար։ Շնորհակալ եմ 2008 թվականից ի վեր ունեցած երջանիկ պահերի համար: Ես որոշել եմ ավարտել միջազգային կարիերաս: Ես կկարոտեմ ձեզ»,- գրել է ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում։
Ազարը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 126 հանդիպում և դարձել 69 գոլի հեղինակ։