Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Շվեյցարիայի դեմ խաղում Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշի ելույթին։
«Դե ինչ, եթե պլանավորում ես զբաղեցնել Ռոնալդուի տեղը, հենց այսպես պիտի վարվես։ Ինչպիսի գոլ Ռամուշից։ Ինչպիսի ազդանշան Սանտուշից»,- գրել է Լինեկերը սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք, որ այս խաղը Ռոնալդուն սկսեց պահեստայինների նստարանից, իսկ նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ռամուշը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։