Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը խոսել է ԱԱ-2022-ում Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Հիմա Մեսսին Արգենտինան է։ Ամեն ինչ նրա միջոցով է լինում, գնդակն անընդհատ նրա ոտքերի մոտ է հայտնվում։
Կարծում եմ՝ նա հիանալի մարզավիճակում է։ Նա, անկասկած, այն խաղացողներից մեկն է, որին պետք է ուշադրություն դարձնել աշխարհի առաջնությունում։ Բայց մենք հիմա չպետք է մտածենք Արգենտինայի հետ հնարավոր կիսաեզրափակչի մասին, պետք է, նախ, քառորդ եզրափակչում խաղանք Խորվաթիայի դեմ»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում Voetbal International-ը։
Արգենտինայի հավաքականը 1/4-ում կհանդիպի Նիդերլանդների ընտրանուն։